Թուրքիայում երկու տուրիստական ավտոբուս վթարի է ենթարկվել․ հայտնի, թե որ երկրի քաղաքացիներն են եղել ավտոբուսներում
Այսօր Թուրքիայի կենտրոնական Նիգդե նահանգում զբոսաշրջային ավտոբուսնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։
Տուրիստներով միկրոավտոբուսը տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում Գեստերլի գյուղի մոտակայքում գտնվող մայրուղու վրա անհայտ պատճառով բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնել են գործակալությունից։
Նշվում է, որ մոտավորապես նույն ժամին Աքթաշ գյուղի մոտակայքում գտնվող մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջային այլ միկրոավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա ուղևորը մահացել է, ևս 27-ը վիրավորվել։ Վարորդին ոստիկանները բերման են ենթարկել՝ մինչ ողբերգության հանգամանքները պարզելը։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...
Հայտնի է Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի։ Այս մասին&n...
Հրդեհ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում
Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախ...
Շանը նոր էին վրաերթի ենթարկել ու փախել․ ինչպես փրկվեց շան կյանքը
Մի փոքր պատություն, որն այսօր ինձ շատ հուզեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Նիկողոսյանը։ «Առավոտ...