Շանը նոր էին վրաերթի ենթարկել ու փախել․ ինչպես փրկվեց շան կյանքը

Մի փոքր պատություն, որն այսօր ինձ շատ հուզեց։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Նիկողոսյանը։ 


«Առավոտյան Հյուսիս-Հարավ մայրուղիով գնում էի դեպի 16 կվարտալ, երբ ճանապարհին տեսա այս վնգստացող շանը ՝ նոր էին վրաերթի ենթարկել ու փախել։
Կանգնեցի, իսկ մյուս ավտոները շարունակում էին աննորմալ արագությամբ սլանալ կողքովս։ Բարեբախտաբար գտնվեցին 2-3 վարորդ, որոնք նույնպես կանգնեցին, որոնցից մեկը Միքայել Պապյանն էր։ 
Այնուհետև մոտեցան պարեկները (1123 բորտի համար) և իրենց մեքենայով պաշտպանեցին խեղճ շանը, որին ամեն րոպե կարող էին կրկին վնասել սլացող մեքենաները: 
Շատ չպատմեմ, բայց 2 ժամ պահանջվեց դրական հանգուցալուծման համար: 


Ուղղակի շնորհակալություն ասեմ ՀՀ ոստիկանությանը՝ հատկապես 1123 բորտին, Միքայել Պապյանին, որը մինչև վերջ կողքս էր, Ռադիո Ավրորային՝ ի դեմս իմ լավ ընկեր Ռուզաննա Շահինյանի, ով եթերով ահազանգեց և ապագայում կորդինացրեց գործողությունները, DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ՝ ի դեմս Վահագի, ով  տարավ և այժմ հոգում է շան մասին և Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին, որն արձագանքեց և մոտեցան,  բայց մենք գերադասեցինք վստահել շանը Դինգոյին:


Ժողովուրդ, էական չէ՝ ինչ ժամանակաշրջանում ենք ապրում՝ մարդ մնալը ամոթ չէ…»