ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խի՞ ես եկել»․ զոհված զինծառայողի ծնողը՝ Հովիկ Աղազարյանին

«Եռաբլուր»-ում լրագրողները փորձեցին հարց ուղղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, բայց վերջինը հրաժարվեց պատասխանել: Զոհված զինծառայողների ծնողները վանկարկեցին՝ «անամոթ»:

 

Նշենք, որ  բանակի օրվան նվիրված միջոցառումը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրում» բոլոր միջոցառումները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, փակ է լրատվամիջոցների համար:

 

Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ: Անգամ պանթեոնի ներքեւի հատվածում ավտոբուսներով մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

Քաղաքականություն

Պատահարներ