ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեհրանում հանրահավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի, որը դուր չի եկել ադրբեջանցիներին
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի կայքը։
Ադրբեջանական լրատվականներին այս փաստն այդքան էլ դուր չի եկել և նանք նշում են, թե առավոտյան Թեհրանում դաժանորեն գնդակահարում են Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին, իսկ կեսօրին ցույց են անում՝ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի։
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը և վիրավորվել ևս մեկ աշխատակից։