Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ. Ոստիկանություն
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 5-ին, սիգ ձկնատեսակի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա, ՊՈԱԿ-ին պատկանող նավով, ծառայություն են կատարել: Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 6-ին նրանք ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Փաստաթղթերը ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատ...
Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանա...
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտն...
ՀՀ ՊՆ-ում քննարկվում է կանանց կամավոր հիմունքներով ԶՈՒ-ում ծառայելու հարցը
ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության ան...