Իրանը, ի պատասխան Charlie Hebdo-ի ծաղրանկարների, փակել է ֆրանսիական հետազոտական կենտրոնը
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի ստորացուցիչ գործողությունների՝ փակում է Իրանում Իրանագիտության ֆրանսիական հետազոտական ինստիտուտը, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ ի նշան բողոքի ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից երկրի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի տասնյակ ծաղրանկարների հրապարակման վիրավորական քայլի դեմ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ ընդունում իր սրբություններին, իսլամական, կրոնական և ազգային արժեքներին ուղղված վիրավորանքները», - հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ասել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
«Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների և մուսուլմանական ազգերի սրբություններին ուղղված վիրավորանքները», - նշել է նա՝ արտահայտելով Իրանի «խիստ բողոքը» Ֆրանսիայի կառավարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատ...
Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանա...
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտն...
ՀՀ ՊՆ-ում քննարկվում է կանանց կամավոր հիմունքներով ԶՈՒ-ում ծառայելու հարցը
ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության ան...