
Ռուսաստանը և Թուրքիան սկսել են Սև ծովում գազային հանգույցի գործնական իրականացումը

Ռուսաստանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի գործնական իրականացմանը, հայտարարել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը նախաամանորյա կոնֆերանսի ժամանակ։
«Եվ այժմ Թուրքիայի հետ մենք սկսել ենք աշխատել այս երկրում գազային հանգույցի նախագծի վրա: Այս որոշումն ընդունվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, և մենք արդեն սկսել ենք դրա գործնական իրականացումը»,- ասել է «Գազպրոմի» ղեկավարը: .
Նրա կարծիքով, գազային հանգույցը վառելիքի շուկայում կապահովի «թափանցիկ և արդար գնագոյացում» և կարագացնի նիշերի զարգացման տեմպերը։
«Ըստ երկարաժամկետ կանխատեսումների՝ առաջիկա 20 տարում սպառումը կաճի 20 տոկոսով։ Հետևաբար, մենք, իհարկե, մտածում ենք ապագայի մասին, մտածում ենք մեր նոր նախագծերի մասին, մտածում ենք էներգետիկ անվտանգության մասին»,- ասել է Միլլերը։