Ռուս խաղաղապահները հեռացան Տեղի անձնագրային անցակետից. ավտոերթի մասնակիցները ավարտեցին երթը

Ռուսական  խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հեռացան Տեղի անձնագրային անցակետից։ 
Ավտոերթի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել երթը։ Կազմակերպիչները հայտնեցին, որ հետագայում կմշակվեն քայլեր, նմանատիպ ակցիաները կլինեն  շարունակական, եթե կարճ ժամանակում միջանցքը չբացվի։

 

Հիշեցենք, որ քիչ առաջ Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ բանակցեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ։ Քաղաքացիների ներկայացուցիչները պահանջում են մաքրել Լաչինի միջանցքը կեղծ բնապահպաններից և երաշխավորել ազատ տեղաշարժը։ Երթի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանը ասաց, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը ասել է, որ իրավիճակը լարված է, իրենք չեն կարող ապահովել Հայաստանից երթով գնացածների անվտանգությունը դեպի Արցախ:

Քաղաքականություն