Փարիզում հարյուրավոր քրդեր ցույցի են դուրս եկել

Հարյուրավոր քրդեր Փարիզում ցույցի են դուրս եկել ի հիշատակ դեկտեմբերի 23–ին սպանված քրդական համայնքի երեք ներկայացուցիչների, ինչպես նաև 2013-ի հունվարին սպանված երեք ակտիվիստների, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին։

Ցուցարարների երթը սկսվել է կեսօրին Փարիզի 10-րդ օկրուգի Դանգան փողոցից, որտեղ տղամարդը գնդակահարել էր քրդական համայնքի երեք ներկայացուցիչների։ Ակցիայի մասնակիցները երթով անցնել են Լա Ֆայեթ փողոցով, որտեղ 2013թ. հունվարին սպանվել էին երեք այլ քուրդ ակտիվիստներ: Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են անում կարգուկանոն հաստատել և կատարել ոստիկանության պահանջները։

Դեկտեմբերի 23–ին 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ օկրուգի քրդերի մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում, նա ձերբակալվել է։ Հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչը, զոհվածները երեք քուրդ ակտիվիստներ են: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության գործով։

Քաղաքականություն