Ռուսաստանը կարող է Իրանին կործանիչներ մատակարարել
Ռուսաստանը կարող է Իրանին կործանիչներ մատակարարել «Շահեդների» դիմաց: Այս մասին գրում է Радио «Свобода»-ն։
Այն, որ Իրանը կարող է ձեռք բերել 24 Սու-35 կործանիչներ հարյուրավոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները։
Ինչպես հիշեցնում է newsru.co.il կայքը, ի սկզբանե Մոսկվան մտադիր էր այդ ինքնաթիռները վաճառել Եգիպտոսին։ Այն բանից հետո, երբ գործարքը խափանվեց ԱՄՆ վարչակազմի կողմից, որոշվեց Սու-35-ը մատակարարել Իրանին։
Նախկինում Ռուսաստանի իշխանությունները անհաջող փորձեր էին արել նույն ինքնաթիռները վաճառել Ալժիրին և Ինդոնեզիային։
Նմանատիպ հոդվածներ
Իրանական ԱԹՍ-ներն աշխարհում առաջին տեղում են ճշգրտությամբ և որակով. Բաղերի
Իրանական անօդաչու թռչող սարքերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում մարտական առաջադրանքների կատարման ճշգրտությամբ և որակ...
Իրավիճակը` Սերբիայում. երկրի բանակը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միլան Մոիսիլովիչը ստուգել են զորքերը Կեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների մեքենան անցնի
Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ,...
Իսրայելը պատրաստ կլինի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման հրամանին. ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ
Իսրայելը ամեն շաբաթ Մերձավոր Արեւելքում ինչ-որ տեղ Իրանի դեմ առնվազն մեկ գործողություն է իրականացնում, ասել է ՑԱԽԱԼ-ի շտ...