Իրավիճակը` Սերբիայում. երկրի բանակը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միլան Մոիսիլովիչը ստուգել են զորքերը Կենտրոնական Սերբիայի և Կոսովոյի և Մետոհիայի միջև վարչական գծում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը։
«Փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը և Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միլան Մոիսիլովիչն այսօր այցելել են սերբական բանակի և ոստիկանության ստորաբաժանումների մի մասին... Պաշտպանության նախարարը համոզվել է սերբական բանակի և ոստիկանության զինվորականների բարձր տրամադրվածության և պատրաստվածության մեջ` առաջադրանքները արագ և վճռականորեն կատարելու հարցում: Սերբիայի բանակը երեկվանից գտնվում է մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանում»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի իշխանությունները իրենց անվտանգության ուժերին բերել էին լիարժեք պատրաստության։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վուչևիչը և ՆԳ նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտնել են, որ Սերբիայի զինված ուժերը և երկրի ՆԳՆ-ն, Գերագույն հրամանատար, նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով, նույնպես բերվել են մարտական պատրաստության։
Իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում կտրուկ սրվեց դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ ջոկատայինները՝ Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ, սկսեցին գրավել Հյուսիսային Կոսովոյի և Մետոհիայի ընտրական հանձնաժողովների շենքերը:
Սերբ բնակչությունը ինքնաբուխ կազմակերպվեց և ետ մղեց կոսովացիներին, որոնք անցան Իբար գետը։ Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով մտել են սերբաբնակ Սերբական ինքնավար նահանգի հյուսիս և շրջափակել հյուսիսային Միտրովիցան։ Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչին՝ շինծու մեղադրանքով: Ի պատասխան՝ սերբ բնակչությունը բարիկադներով փակել է մի քանի բնակավայրերի ճանապարհները։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստ կլինի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման հրամանին. ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ
Իսրայելը ամեն շաբաթ Մերձավոր Արեւելքում ինչ-որ տեղ Իրանի դեմ առնվազն մեկ գործողություն է իրականացնում, ասել է ՑԱԽԱԼ-ի շտ...
Իրանական ԱԹՍ-ներն աշխարհում առաջին տեղում են ճշգրտությամբ և որակով. Բաղերի
Իրանական անօդաչու թռչող սարքերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում մարտական առաջադրանքների կատարման ճշգրտությամբ և որակ...
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին
Ռամզան Քադիրովը հայտարարել է «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Նա մասնավ...
Ռուսաստանը կարող է Իրանին կործանիչներ մատակարարել
Ռուսաստանը կարող է Իրանին կործանիչներ մատակարարել «Շահեդների» դիմաց: Այս մասին գրում է Радио «Свобода»-ն։ Այն, որ Իրանը...