
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Դոնեցկ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք։
Այս մասին հայտնում են Freedom-ի թղթակիցները։ Ուկրաինայի ղեկավարի այցի մասին տեղեկությունը հաստատել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ Hromadske-ին տված մեկնաբանությունում։
«Նա եղել է առաջնագծում, մարտիկներին պարգեւատրել ու արժեքավոր նվերներ տվել, նախագահն արդեն հեռացել է Բախմուտից»,- ասել է Նիկիֆորովը։
Բախմուտը շարունակում է մնալ առաջնագծի ամենաթեժ կետը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։