Բաքուն մեղադրել է Երևանին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

Բաքուն մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի փակման և Ղարաբաղում հայերի թվի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

 

«Սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութեր ցույց են տալիս, որ մեքենաներն ազատ են անցնում Լաչինի ճանապարհով»,- Twitter-ում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էին Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: 

 

 Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 

Քաղաքականություն

Պատահարներ