Մեքենաների վաճառքից հետո վճարումները կգանձվեն միանգամից, այլ ոչ թե մեկ տարի անց. նախագիծ

 Հայաստանում մեքենաների վաճառքից վճարումները կգանձվեն անմիջապես, այլ ոչ թե մեկ տարի անց։ ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը` 60 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 


Նախագիծը ներկայացնելիս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկա օրենքով եթե վաճառքի պահից անցել է 365 օրից ավելի` եկամտահարկը վաճառքի արժեքի 1 տոկոսով պակաս է գանձվում (բայց ոչ պակաս, քանի 150 դրամ մեկ ձիաուժի համար) ։ Բայց գործնականում մեքենաների վաճառողները, խուսափում են վճարումից։ Նման մոտեցման դեպքում բարեխիղճ վճարողները անհավասար պայմաններում են հայտնվում։ 


Եթե օրինագիծը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա վճարումները կգանձնվեն անմիջապես գործարքի պահին։ Եկամտային հարկի փոխարեն էլ կսահմանվի պետական տուրք (150 դրամ մեկ ձիաուժի համար անկախ մեքենայի արժեքից) և դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Քաղաքականություն

Պատահարներ