Կտրուկ բարձրացել է ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Արցախի ՏԿԵՆ
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը:
«Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է Հայաստանի Հանրապետության համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կՎ օդային գծով»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ տվյալ գծի զգալի մասն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր:
«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների: Պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանով, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան»,-ասաց Մեժլումյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է շիկացման բոլոր լամպերը փոխարինել ԼԵԴ տեսակով, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա և տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են առաջարկել խաղաղապահները ադրբեջանցիներին. ԶԼՄ-ն մանրամասներ է ներկայացնում բանակցություններից
Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությ...
Ի՞նչ իրավիճակ է Արցախում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կ...
Ռուս խաղաղապահները ադրբեջանցիներին ժամանակ են տվել. Bagramyan26
Արցախի Bagramyan26 աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Մամուլում լուրեր են տարածվեցին, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախում գազի մատակարարումը:«Գազը կտրալ ըն, գազ չկ...