Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ
Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: Այս մասին hայտնում է Արցախի տեղեկատվական շտաբից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ սեփական տները։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Գազամատակարարումն այսօր վերականգնեց:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են առաջարկել խաղաղապահները ադրբեջանցիներին. ԶԼՄ-ն մանրամասներ է ներկայացնում բանակցություններից
Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությ...
Ի՞նչ իրավիճակ է Արցախում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կ...
Կտրուկ բարձրացել է ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Արցախի ՏԿԵՆ
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիր...
«Մենք ձեր կողքին ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեզ փրկելու ենք». Չեխիայի դեսպանը՝ Լաչինի միջանցքի մասին
Բնապահպան ակտիվիստների մասին պաշտոնական Բաքվի բացատրությունը «մի քիչ հիմար տեսք ունի», «Ազատության» հետ զրույցում...