Արցախի ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպանները նստացույց են անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Արցախի ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպանների և մյուս հայրենակիցների հետ նստացույց է անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Արցախի ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպանների և մյուս հայրենակիցների հետ նստացույց է անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ադրբեջանի հանցագործ քաղաքականության հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի շարունակականությունը»,- գրել է Թովմասյանը և կից լուսանկարներ հրապարակել։
[c1fe143a32bd22671751699a4518202e.jpg]
[ac126794b81613b7ec425f35cf6e4aa6.jpg]
[8266b3f85cd891688e21cb09680ba641.jpg]
[2645f321c9cb6434e0b15c1b794ee0f8.jpg]