ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերբիան ռազմական տեխնիկա է տեղակայում Կոսովոյի սահմանին

Սերբական զրահամեքենաները տեղակայվում են Կոսովոյի հետ սահմանին։ Այս մասին գրում է Readovka-ն։

 

Բելգրադը ռազմական տեխնիկա է տեղափոխում Սերբիայի և Կոսովոյի սահմանային շրջաններ։

 

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նիսի կորպուսը 63-րդ օդադեսանտային բրիգադի հետ միասին ժամանել է սահմանային Ռասկա և գտնվում է սահմանազատման գծից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա։

 

Տեղեկություններ կան նաև սերբական ժանդարմերիայի 5 հազար հոգու մասին, որոնք բերվել են բարձր պատրաստականության։

 

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զգուշացրել էր, որ Կոսովոյում և Մետոխիայում սերբերին ծանր գիշեր է սպասվում։

Քաղաքականություն

Պատահարներ