ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակցիայի մասնակից արցախցիները վերադարձել են Վերածննդի հրապարակ

Ընդդեմ Լաչինի միջանցքի փակման ակցիա իրականացնող արցախցիները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Քաղաքապետարանից ևս կմիանան ցուցարարներին: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ակցիայի մասնակից Արշակ Աբրահամյանը:

 

«Վերածննդի հրապարակում շարունակում են քաղաքացիները հավաքվել, մի մասը, ովքեր գտնվում էին Շուշիի անցակետում, նույնպես վերադարձել են Վերածննդի հրապարակ, որպեսզի միանան մեր հանրահավաքին»,-ասել է նա:
 

Ինչպես հայտնել էինք՝այսօր կրկին ադրբեջանցի կեղծ բնապահպանների խումբը առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 

Լաչինի միջանցքը արդեն ավելի քան 6 ժամ է՝ շարունակում է փակ մնալ:

 

Արցախցիները ինքնաբուխ հավաքվել են Ստափանակերտի Վերածննդի հրապարակում, այնուհետև շարժվել էին Ստափանակերտ-Գորիս մայրուղի՝ճանապարհը բացելու:

 

Արցախցիները վերադարձել են Վերածննդի հրապարակ՝ հետագա անելիքները քննարկելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ