ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում երգում են իրենց երկրի օրհներգը

 Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Ադրբեջանցի «բնապահպանները», ովքեր այսօր առավոտյան ժամը 10:30-ից փակել են Արցախը Հայաստանին կապող մայրուղին` Լաչինի միջանցքը, երգում են իրենց երկրի օրհներգը: Տեսանյութը տարածում են ադրբեջանական լրատվականները:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջել Վոլկովի հետ։ Նշվում է, թե նրանց ակցիան՝ ընդդեմ հանքավայրերի ապօրինի շահագործման։ Փաստ է, որ Ադրբեջանի նման բռնատիրական երկրում հնարավոր չէ նման ակցիաներ կազմակերպել առանց իշխանությունների հովանավորչության և սա հերթական սադրանքն է Բաքվի կողմից։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ