ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում ֆուտբոլասերների տոնակատարությունը վերածվել է զանգվածային անկարգության

Փարիզում երկու թիմերի երկրպագուները տոնել են Քաթարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը։ Ֆրանսիայի ու Մարոկկոյի երկրպագուները չէին զսպում իրենց էմոցիաները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ տոնակատարությունները հանգեցրել են անկարգությունների։

 

Ելիսեյան դաշի ոստիկանությունn արցունքաբեր գազ և  նռնակներ է կիրառել, իսկ որոշ երկրպագուներ բերման են ենթարկվել:

Երկրպագուները հրավառությամբ պայքարել են ոստիկանների դեմ: 

Ինչպես հաղորդում է REGNUM-ը, Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի արդյունքներով որոշվել են կիսաեզրափակչի զույգերը։

Դեկտեմբերի 13-ին Խորվաթիայի և Արգենտինայի թիմերը կխաղան եզրափակիչ դուրս գալու համար։ Դեկտեմբերի 14-ին Մարոկկոյի հավաքականը կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ։

 

Քաղաքականություն

Պատահարներ