Օդեսայում 1.5 մլն մարդ մնացել է առանց լույսի. բնակիչներին կոչ է արվել լքել քաղաքը

Էներգետիկ օբյեկտների վրա ռուսական անօդաչուների հարձակումից հետո Ուկրաինայի Օդեսա քաղաքի բոլոր սպառողները մնացել են առանց լույսի, բացառությամբ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների։ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել էր, որ օբյեկտները հարձակման են ենթարկվել կամիկաձե դրոնների կողմից։

 

Օդեսայում առանց Էլեկտրականության Է մնում ավելի քան 1,5 մլն մարդ: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում լքել քաղաքը:

Ուկրաինայի նախագահ  Զելենսկին հայտնել է, որ այս պահին էլեկտրացանցերին միացված են միայն կրիտիկական կարևոր օբյեկտներ, այն էլ՝ այնքան, որքան հնարավորություն կա։ Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են լքել քաղաքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ