ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարիկադներ, օդային տագնապ Կոսովոյում. իրավիճակը կրկին թեժանում է
Կոսովոյի և Սերբիայի սահմանին իրավիճակը կրկին թեժանում է։ Կոսովոյի հյուսիսում բարիկադներ են կառուցվել չճանաչված հանրապետության նախկին ոստիկան Դեյան Պանտիչի կալանավորման պատճառով, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Բացի այդ, օդային տագնապ է հայտարարվել Կոսովսկ-Միտրովիցայում։
РИА Новости-ի փոխանցմամբ` ավելի վաղ Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն հայտարարել էր, որ Կոսովոյի իշխանությունները մեծացնում են զինվորականների ներկայությունը տարածաշրջանի հյուսիսում, որտեղ ապրում են սերբեր։ Իրավիճակը դեռ մտահոգիչ է։