ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժամանել է առաջինը, իսկ Լուկաշենկոյի մեքենան փչացել է՝ ստիպված ոտքով է եկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է ժամանել Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրի Կոնգրեսի դահլիճ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։

 

Նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների ավանդական լուսանկարման արարողությունը։

 

ՀՀ վարչապետից հետո Ալա-Արչա պետական նստավայր է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

«Ես չեմ ուշացել։ Ավտոմեքենաս էր խափանվել, ստիպված էի ոտքով գալ», - ասել Է Բելառուսի նախագահը։

 

 

Հետո ժամանել է Ղազախստանի նախագահ  Կասիմ–Ժոմարտ Տոկաևն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

 

Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նիստի շրջանակում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Քաղաքականություն

Պատահարներ