ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռոմի պապն արտասվել է ուկրաինացիների մասին խոսելիս

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Աստվածամորն աղոթելիս արտասվել է՝ հիշատակելով ուկրաինացիների տառապանքները, գրում է unian.net-ը: 

«Անաղարտ Կույս, այսօր կցանկանայի Քեզ մատուցել ուկրաինացիների երախտագիտությունը», - սկսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, բայց արցունքների պատճառով չի կարողացել խոսքը շարունակել: 

Նա գլուխը խոնարհել է և մոտ 30 վայրկյան լռել։ Երբ Պապը վերսկսել է իր աղոթքը, նրա ձայնը դողացել է: 

«Բաց փոխարենը նորից փոխանցում  եմ ժողովրդի, ծերերի, հայրերի ու մայրերի, այսքան չարչարված այս երկրի երիտասարդների աղոթքները»,- ավարտել է պոնտիֆիկոսը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ