ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում կլիմայի ակտիվիստները սոսնձել են իրենց ձեռքերը օդանավակայանի թռիչքուղու վրա

Կլիմայի ակտիվիստները հինգշաբթի օրը կարճ ժամանակով խափանել են երթևեկությունը Գերմանիայի հարավում գտնվող Մյունխենի օդանավակայանում՝ ի նշան ավիափոխադրումների շրջակա միջավայրի վրա ազդեցության դեմ բողոքի: 

«Վերջին սերունդ» խմբավորումը հայտնել է, որ իր անդամներից ոմանք սոսնձվել են Մյունխենի օդանավակայանի ասֆալտին, իսկ մյուսները մտել են Բեռլինի օդանավակայանի տարածք: 

Մյունխենի օդանավակայանի խոսնակ Հեններ Էյթինգը հաստատել է, որ հյուսիսային թռիչքուղին կարճ ժամանակով փակվել է։ Ինքնաթիռները ստիպված են եղել շարժվել հարավային թռիչքուղով, ինչը կարճ ուշացումներ է առաջացրել, ասել է նա: 

Բեռլինի օդանավակայանի խոսնակ Սաբինա Դեկվերտը հաստատել է, որ ոստիկանական գործողությունը շարունակվում է, սակայն ասել է, որ օդային երթևեկությունն այնտեղ չի խաթարվել: 

Վերջերս Բեռլինի օդանավակայանում տեղի ունեցած նմանատիպ բողոքի ակցիան արժանացավ պետական պաշտոնյաների լայնածավալ դատապարտմանը և կոչ արվեց խստացնել ոստիկանական գործողությունները՝ դադարեցնելու ակտիվիստների միջամտությունը օդային երթևեկությանը:

Քաղաքականություն

Պատահարներ