Ռոնալդուն ցանկացել է հեռանալ Աշխարհի առաջնությունից. մանրամասներ
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է հեռանալ ԱԱ-2022-ից, երբ իմացել է, որ Պորտուգալիայի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չի գալու:
Հարձակվողը պահեստայիններին նստարանին էր մնացել Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի Շվեյցարիայի հետ խաղում (6:1) եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին, սակայն արդյունավետությամբ աչքի չընկավ:
Իմանալով այն մասին, որ Ֆերնանդու Սանտուշը որոշել է նրան դուրս չհանել խաղադաշտ մեկնարկային կազմում, նա զայրացել է: Record-ի տվյակներով, Ռոնալդուն շատ մոտ է եղել նրան, որ հավաքի իր իրերը եւ հեռանա առաջնությունից: Սակայն որոշ ժամանակ հետո ֆուտբոլիստը հանդարտվել է:
Նշվում է նաև, որ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մարզվել 2022 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպման ժամանակ պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստների հետ, և թիմի հիմնական կազմի հետ վերականգնողական աշխատանք է ընտրել, հաղորդում է Daily Mail-ը։
Հաջորդ հանդիպումը Պորտուգալիան կանցկացնի Մարոկկոյի հավաքականի հետ, որը 1/8 եզրափակիչում 11 մետրանոցներով ուժեղ գտնվեց Իսպանիայից: Խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան դրամատիկ պայքարում 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգ...
Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ընթացավ Աշխարհի 2022 թվականի առաջնությ...
Բենզեման պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 35-ամյա...
«Ցանկանում եմ տեսնել Մեսիի արցունքները». Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով...