ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մբապպեի գոլերն ու ֆուտբոլային կրքերը. համացանցը քննարկում է

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Լեհաստանի դարպասը սկսզբում գրավեց Ժիրուն, հաջորդիվ դուբլի հեղինակ դարձավ Մբապպեն: Խաղը դիտարժան էր ու դինամիկ: Ֆրանսիայի հավաքականում, բնականաբար, աչքի ընկավ հավաքականի աստղ Մբապպեն: Խաղը ավարտվել է, սակայն թեմայի շուրջ քննարկումները դեռ չեն մարել, ավելին` համացանցը ակտիվորեն քննարկում է այն դրվագը, թե ինչպես էին Մբապեն ու Ժիրուն տոնում գոլը: Տղաները, ինչ խոսք, շատ գեղեցիկ տոնեցին գոլը՝ ապացուցելով, որ իրենց հակամարտությունը լիովին հարթված է:

Քաղաքականություն

Պատահարներ