Անհետացել է Ռամզան Քադիրովին քննադատած չեչեն բլոգերը
Շվեդիայում անհետացել է չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, որը քննադատում էր նախագահ Ռամզան Քադիրովին: Իրավապաշտպանները հայտնում են, որ բլոգերի հետ արդեն քանի օր է չեն կարողանում կապ հաստատել:
Չեչնիայի իրավապաշտպան Vayfond ասոցիացիան հայտնել է, որ Աբդուրախմանովի մահվան մասին տեղեկություն չունեն։ Իրավապաշտպանները հայտնել են, որ կազմակերպության ներկայացուցիչ Մոհմադ Աբդուրախմանովը, ով Թումսոյի եղբայրն է, «նույնպես անսպասելիորեն և առանց բացատրության, այլևս հասանելի չէ»։
Ավելի վաղ թելեգրամյան ալիքներում սկսել էին տարածվել Աբդուրախմանովի մահվան մասին տեղեկությունը։ Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել հենց Չեչնիայի իշխանական կառույցից:
Թումսո Աբդուրախմանովը անջատողական հայացքներով, անկախ Իչկերիայի կողմնակիցն է։ YouTube-ի իր տեսանյութերում նա խոսում է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների և պաշտոնյաների կողմից չարաշահումների մասին, ինչպես նաև հարցազրույցներ է վերցնում ընդդիմության ակտիվիստներից: Բլոգերը, 2015թ-ին զբաղեցնում էր չեչենական «Электросвязь» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ստիպված է եղել լքել երկիրը Չեչնիայի ղեկավարի զարմիկի՝ Իսլամի հետ կոնֆլիկտի պատճառով։
2020 թվականի փետրվարին մահափորձ է կատարվել Աբդուրախմանովի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ՝ երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակի մասին
ՀՀ ՊՆ հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենա...
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-...
Երևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան
Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայման...
Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». Հետք
Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «ս...