ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այն տեսակետը, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, չի համապատասխանում իրականությանը». Ֆիդանյան

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լուռիում տեղի ունեցած միջադեպին:

 

«Այն տեսակետները որ կան, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չեն համապատասխանում իրականությանը: Նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել` քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ»,-նշեց Ֆիդանյանը:

 

Հիեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

Նա նշել էր, որ ըստ քաղաքացու, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

 

Այնուհետև ասուլիսի ժամանակ պատգամավորը հավելել է, որ միտում է տեսնում, որ կարող է փորձ արվել հակառակը շուռ տալ, և փորձել այնպիսի պատկեր ստանալ, թե քաղաքացիներն են մեղավոր։ 
 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ