
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանի ազգային պատկերասրահի պատերն են՝ «շատ աննշան նախաամանորյա միջամտությունից» հետո. օգտատեր

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակվել են Հայաստանի ազգային պատկերասրահի այսօր արված լուսանկարները, որոնցում երևում են պատկերասրահի պատերի վրա վնասված հատվածներ:
Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը, որը հրապարակել է լուսանկարները, գրել է. «Բոլոր լուսանկարներն արել եմ ես՝ այսօր, ժամը 19։00:
Հայաստանի Հանրապետության հրապարակ, Հայաստանի ազգային պատկերասրահի պատերն են՝ «շատ աննշան նախաամանորյա միջամտությունից» հետո։
Բացառապես բոլոր անկյուններին հասցված է անդառնալի վնաս։
Երևանի քաղաքապետարան ջան, հուսով եմ պատկերացնում եք, որ այս անկյունները վերականգնելը «լույս կախող» կազմակերպությունը չպիտի կազմակերպի»։