ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրան, Ռուսաստանը քեզ հետ է». Մոսկվայում աջակցության պաստառ է հայտնվել՝ ԱՄՆ-Իրան խաղից առաջ

«Իրան, Ռուսաստանը քեզ հետ է» աջակցության պաստառ՝ ԱՄՆ-Իրան ֆուտբոլային խաղից առաջ: Տեսանյութում երևացող պաստառը տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ ի աջակցություն Իրանի ֆուտբոլի հավաքականի։ Ընդգծենք, որ պաստառը տեղադրվել է ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղից առաջ, փոխանցում է sportrbc.ru-ն։ 

 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ն ու Իրանը կխաղան B խմբում։ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունն էլ է սոցցանցում գրառում հրապարակել՝ ի պաշտպանություն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի ընտրանու հետ սկզբունքային խաղից առաջ։

«Մոսկվան աջակցում է Իրանի ազգային հավաքականին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ԱՄՆ-ի հետ վճռորոշ ֆուտբոլային խաղից առաջ»,- ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ