Իլոն Մասկը խոստացել է թողարկել սմարթֆոնի իր մոդելը, եթե Twitter-ը հեռացվի App Store-ից
Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է թողարկել սմարթֆոնի իր մոդելը, եթե Twitter-ը հեռացվի App Store-ից և Google Play-ից։
Այս հայտարարությամբ Մասկը մեկնաբանել է Twitter-ի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել է, որ եթե անհրաժեշտ լինի, Մարս թռչելու համար հրթիռներ ստեղծող մարդու համար դժվար չի լինի հասարակ փոքրիկ սմարթֆոն թողարկել։
«Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի: Բայց եթե այլ ելք չունենամ, այլընտրանքային հեռախոս կստեղծեմ»,- պատասխանել է Մասկը։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկը հոկտեմբերի 28-ին ստանձնել է Twitter-ը։ Նա ընկերությունը ձեռք բերելու որոշումը բացատրել է նրանով, որ քաղաքակրթության ապագայի համար կարևոր է ունենալ թվային հարթակ, որտեղ «կարող է քննարկվել կարծիքների լայն շրջանակ առողջ ձևով»: Գործարքը ձեռնարկատիրոջը արժեցել է 44 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հ...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...