Գերմանիայի քաղաքացիների դե՞մ են Անգելա Մերկելի վերադարձին
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (71%) դեմ է Անգելա Մերկելի վերադարձին Գերմանիայի կանցլերի պաշտոնում։
Այդ մասին վկայում են Funke մեդիա խմբի պատվերով Civey սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։
Գերմանիայի բնակիչների 23%-ը կցանկանար, որ Մերկելը կրկին գլխավորի երկրի կառավարությունը։ Հարցվածների 6%-ը չի կարողացել պատասխանել հարցին։ Հարցման համաձայն՝ մասնակիցների 43%-ը նշել է, որ Մերկելն ավելի լավ է կատարել կանցլերի դերը, քան այժմ Օլաֆ Շոլցը։ Ընդ որում, Գերմանիայի արևելքում Մերկելի քաղաքականությունն ավելի բարձր է գնահատվում, քան արևմուտքում։
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի՝ 2005-ից 2021 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...
Ինչ վիճակում է Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկան. The New York Times-ը բացահայտումներ է արել
Ուկրաինային հանձնված արևմտյան հաուբիցների մեկ երրորդը շարքից դուրս է եկել, The New York Times-ին հայտնել են իր աղբյուրնե...