Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը․ «Հրապարակ»
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով: Դա ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: ԱԺ-ում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին, թե կարգավորումն արդեն 2024-ին ուժի մեջ կմտնի:
Աշխատանքային քննարկմանը, օրենսդիրներից բացի, մասնակցում էին բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ։
Քննարկման դռնփակ մասում, «Հրապարակ» թերթին հասած տեղեկություններով, փորձագետները մեկ մարդու պես դեմ են արտահայտվել շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին, առավել եւս՝ առկա պատկերացումներին։ Նրանք Բաբկեն Թունյանին ասել են, որ իրենց մշակած նախագծով հնարավոր չէ իրագործել դա, այն է՝ հայտարարագրել եւ հարկել բոլորի եկամուտները՝ լցնելով պետական բյուջեն։
Ասել են, որ եթե համընդհանուր հայտարարագրում, ապա պետք է քաղաքացուց նախ, այսպես կոչված, զրոյական հայտարարագիր պահանջել, այսինքն՝ հայտարարատուն պետք է ապացուցի, որ իր նշած 200 հազար դոլարը կամ «Բենթլին» ունի, հակառակ դեպքում նորաթուխ չինովնիկները կարող են կամայական թվեր, փաստեր նկարել՝ իմանալով, որ հետո պաշտոնավարման ընթացքում մութ ճանապարհով նման եկամուտներ են ունենալու։ Բացի դա, պետք է շեմ սահմանել, որից սկսած՝ քաղաքացին պետք է ապացուցի իր ունեցվածքի օրինականությունը, ասենք՝ 100 մլն-ից բարձր եկամուտներ հայտարարագրած քաղաքացիները եթե չկարողանան ապացուցել, թե որտեղից այդ ունեցվածքը, ապա իրավական գործընթաց պետք է սկսվի նրանց նկատմամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ՔՊ-ում եւս ոչ միանշանակ է ընդունվել համընդհանուր հայտարարագրման գաղափարը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հ...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...