Ամերիկան հետախուզում է հայտարարել ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ
Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն ռուս գործարար, «Վագներ» ռազմական խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինին հանդեպ հետախուզում է հայտարարել, հայտնում է aif.ru-ն ՀԴԲ-ի կայքին հղում անելով:
Հաղորդվում է, որ 250 հազար դոլար պարգեւատրում է խոստացվել այն տեղեկատվության համար, որը կօգնի Պրիգոժինին ձերբակալել։
Նշվում է, որ Եվգենի Պրիգոժինը հետախուզվում է ՀԴԲ-ի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ դավադրությանը մասնակցելու, Դաշնային ընտրական հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության նախարարության և ԱՄՆ Պետդեպարտամենտի օրինական գործառույթները խախտելու և խոչընդոտելու համար։
Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի վերջին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլարի չափով դրամական պարգև էր առաջարկել Պրիգոժինի և Համացանցային հետազոտությունների գործակալության մասին տեղեկատվության համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...
Ինչ վիճակում է Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկան. The New York Times-ը բացահայտումներ է արել
Ուկրաինային հանձնված արևմտյան հաուբիցների մեկ երրորդը շարքից դուրս է եկել, The New York Times-ին հայտնել են իր աղբյուրնե...