ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կեղծ տեղեկություն եք հայտնում». Գաբրիելյանը` ԱԱԾ փաստաթղթերը ոչնչացնելու մասին ընդդիմադիրների պնդումների վերաբերյալ

 Խորհրդարանն արտահերթ նիստում 60 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը: 

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Փաթեթի մեջ ներառված է նաև ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի սահմանային տարիքային շեմը փոխելու հարցը։

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ ԱԱԾ փաստաթղթերը ոչնչացնելուց առաջ գաղտնազերծել, չի ընդունվել։

Սիսակ Գաբրիելյանը հակադարձել է ընդդիմադիրներին, նշելով, որ այս ընդունվող օրենքով չէ, որ որոշվելու է փաստաթուղթը գաղտնի է, թե ոչ: Նշեց, որ առանց ընթացակարգերի պահպանման որևէ փաստաթուղթ չի ոչնչացվի, նշված է, որ կարգավորվելու է օրենքով:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն