Զախարովան` ռուս զինվորականների գնդակահարության վերաբերյալ ՄԱԿ-ի գնահատականի մասին

ՄԱԿ-ը Դոնբասում ռուս զինվորականների գնդակահարությունը գնահատելիս թաքնվում է ընդհանուր արտահայտությունների հետևում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Տվյալ դեպքում թաքնվում են ընդհանուր արտահայտությունների հետևում` խուսափելով փաստերի որևէ գնահատումից»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ Դոնբասում ռուս զինվորականների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրության հետ կապված` ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ:

 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, թե ինչպես Բուչայի իրադարձությունները գնահատելիս ՄԱԿ-ում «ավելի քան խոսքառատ էին, կոնկրետ և նախաձեռնող»:

 

«Վիագրայի մասին, ինչպես բոլորս հիշում ենք, նրանք ի սրտե զեկուցում էին, թեև, ինչպես պարզվեց, որևէ տվյալ կամ դրանք հավաքելու լիազորություն չեն ունեցել»,-նշել է Զախարովան:

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 գերեվարված ռուս զինծառայողների։


Նոյեմբերի 18-ին համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի էին հանձնվել և պառկած էին գետնին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ