Թեհրանը «դրական ազդակներ» է ստացել Բաքվից. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ երկիրը երկկողմ բանակցությունների ընթացքում «դրական ազդակներ» է ստացել Ադրբեջանից։ Այս մասին գրում է «Մեհր» գործակալությունը:
Մեկնաբանելով Իրանի և Ադրբեջանի միջև վերջին հակասությունները՝ Նասեր Քանանին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Հարևանների, մասնավորապես Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններում մեր սկզբունքը փոխադարձ հարգանքն է, հարաբերությունների խորացումը և երկկողմ համագործակցությունը»։
Անդրադառնալով այն «դրական ազդակներին», որոնք Իրանը վերջերս ստացել է երկկողմ բանակցությունների շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաներից, խոսնակն ասել է. «Հուսով ենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում այս դրական խոսքին համաչափ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»։
«Սակայն առաջանում են հարցեր, որոնք, ցավոք, հակասում են կապերի խթանման ընդհանուր քաղաքական կամքի գործընթացին»,- հավելել է նա։
Մամուլի խոսնակը նաև կոչ է արել ադրբեջանցի պաշտոնյաներին խուսափել թյուրիմացությունների և տարաձայնությունների մասին լրատվամիջոցներով խոսելուց՝ ասելով, որ լրատվամիջոցները պետք է օգտագործել ավելի սերտ բարեկամության համար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչ...
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրա...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադ...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջու...