ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ներկա է եղել մոտ 250 հյուր
Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը:
Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ: 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով:
Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը:
Դեկորն ամբողջությամբ բնական էր՝ կանաչ թփեր ու սպիտակ ծաղիկներ։
Արարողությունը տևել է մոտ մեկ ժամ՝ զույգին շրջապատել են մոտ 250 հյուրեր։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել:
«Այժմ մենք հպարտությամբ ենք լցված՝ տեսնելով, որ նա ընտրել է Փիթերին որպես իր ամուսին, և մենք մեծ պատիվ ունենք ողջունել նրան մեր ընտանիքում։ Մաղթում ենք նրանց ուրախությամբ լի օրեր և տարեցտարի խորացող սեր», - ասվում է հայտարարությունում։
[451c5ab63de0a5570e714120730ef0fe.jpg]
[9b41fb62822ae89c8ab9949967d2328f.jpg]
[0f30274f74ac81bd14692e96f9ebb3d3.PNG]
[88e492187bc02724be8d323af9f61aa8.webp]
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների ապօրինի որդեգրման քրգործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. ովքե՞ր են նրանք
Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիո...
Խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա. մանրամասներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հունվարի 1...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայիցը։ 24news-ի...