Թող ՌԴ-ն ու նրանց առաջնորդը մտածեն, թե ինչպես հաղթահարեն այս ճնշումը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով իռլանդացի ուսանողների այն հարցին, թե ինչպես է նա հաղթահարում հոգեբանական ճնշումը պատերազմում, ասել է, որ ինքը «հանգիստ մարդ է», գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

 

«Բացարձակ նորմալ: Ինձ համար դա ճնշում չէ: Ես բավականաչափ հանգիստ մարդ եմ։ Դե, ոչ ամեն օր:

Իմ միջավայրը, թիմը գիտի՝ տարբեր պահեր կան, անկեղծ ասեմ։ Բայց մարտահրավերները մեր պետության և մեր ժողովրդի համար… մենք շատ տարբեր մարտահրավերներ ենք ապրել, և դրանք տասնյակ չեն, այլ հարյուրավոր տարիներ են… Եվ մենք պայքարում ենք անկախության համար, ուստի թող Ռուսաստանի Դաշնությունն ու նրանց առաջնորդը մտածեն, թե ինչպես հաղթահարեն հոգեբանական ճնշումը և պարզապես ճնշումը, քանի որ տարիներն այն չեն արդեն»,- ասել է նա։

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Քաղաքականություն