Շվեդիայի դատախազությունը հաստատել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիայի փաստը

Շվեդիայի դատախազությունը հաստատել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիայի փաստը։ Այս մասին հայտնում է Reuters-ը, փոխանցում է Moskva24-ը։ Գործակալության տվյալներով՝ գազատարների մոտ պայթուցիկի մնացորդներ են հայտնաբերվել։ 

 

Միևնույն ժամանակ, Շվեդիայի անվտանգության ծառայությունը դեպքի վայրն ուսումնասիրելիս փաստագրել է «պայթյուններից առաջացած մեծ վնասը»։ Բացի այդ, գերատեսչությունը Nord Stream-ում օտարերկրյա իրեր է հայտնաբերել: Հայտնաբերված առարկաներից մի քանիսն ունեին պայթուցիկի հետքեր։

 

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում գրանցվել են երկու հզոր ստորջրյա պայթյուններ: 

 Nord Stream 2 AG ընկերությունը հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի գծերից մեկում, որը կառուցումից հետո շահագործման չի հանձնվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով և լցվել է տեխնիկական գազով, արտակարգ դեպք է գրանցվել Դանիայի ջրերում, որն ուղեկցվել է ճնշման կտրուկ անկմամբ:

Միևնույն ժամանակ Nord Stream AG ընկերությունը հայտնել է «Հյուսիսային հոսքի» երկու գծերի վրա ճնշման նվազման մասին, որը դադարեցվել է օգոստոսի վերջից, սակայն լցված է եղել գազով:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ գազատարում արտակարգ պատահարի պատճառ կարող էր լինել դիվերսիան: 

 

Քաղաքականություն