
Իրանում ահաբեկչություն կատարած անձինք ձերբակալվել են Ադրբեջան փախչելու ժամանակ

Իրանի քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը հայտնել է, որ Իզա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության երեք մասնակիցներ ձերբակալվել են Ադրբեջանի սահմանով երկրից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ վերջերս Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համակարգողն ու կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի էր։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Իզե քաղաքում (Խուզեստան նահանգ) ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանների եւ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է առնվազն 15 մարդ։