Ծինփինը մեղադրել է Թրյուդոյին բանակցությունների արտահոսքի մեջ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ծինփինը քննադատել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին մամուլին իրենց բանակցությունների մասին տեղեկատվության արտահոսքի համար, հայտնում է CBC-ն։
Նման երկխոսություն է տեղի ունեցել երկու առաջնորդների միջև, երբ նրանք հանդիպել են Բալիում G20 գագաթնաժողովում: Ըստ զրույցի տեսագրության՝ Սի Ծինփինը թարգմանչի միջոցով Թրյուդոյին ասել է` «Դա անընդունելի է».
«Մենք այդպես չենք անում: Եթե մենք խոսում ենք անկեղծության մասին, ապա պետք է հարգենք միմյանց»,- շարունակել է Չինաստանի նախագահը։
Թրյուդոն իր հերթին պատասխանել է Սի Ծինփինին. «Մենք կշարունակենք ազատ, բաց և անկեղծ երկխոսությունը։ Ես շարունակելու եմ մեր համատեղ կառուցողական աշխատանքը, բայց դեռ կլինեն թեմաներ, որոնց շուրջ մենք տարաձայնություններ կունենանք»:
Սի Ծինփինն ասել է. «Նախ ստեղծեք պայմանները»:
Դրանից հետո երկու առաջնորդներն էլ միմյանց ձեռք են սեղմել ու բաժանվել։
Թե ինչ արտահոսք է զայրացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, նա չի հստակեցրել։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի 15-ին Global Times-ի կանադական հրատարակությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ G20-ի գագաթնաժողովի առաջին օրը Թրյուդոն զրույց է նախաձեռնել Սի Ծինփինի հետ, որի ընթացքում նրանք մի քանի րոպե քննարկել են Չինաստանի ենթադրյալ միջամտությունը Կանադայի ընտրություններին, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Հյուսիսային Կորեան:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-ից 16-ը։ Հանդիպմանը, մասնավորապես, խոսել են Սի Ծինփինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...