ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տպավորություն էր՝ իրենք զուտ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան». ընդդիմադիրները լքել են ԱԺ դահլիճը

 «Ցավալի է. տպավորություն էր՝ իրենք այսօր զուտ մանդատներից կամ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան և բացակայում են էս կարևորագույն փաստաթղթի քննարկմանը, և կարծում եմ՝ մեր քաղաքացիները կգնահատեն այս վարքագիծը»,- ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում ասել է ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով ընդդիմադիրների՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը ընդունելու մասին» հարցի քննարկմանը բացակայելու փաստը։

 

«Էս ընդդիմությունն ո՞ւր ա, բա եկան, ասեցին՝ պետք ա համակերպվենք, որ իրենք ստեղ են»,- հարցադրում հնչեցրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, երբ վերջինս արձանագրեց, որ ընդդիմադիրները կրկին լքել են ԱԺ դահլիճը:

 

Մանրամասները` տեսանյությում:

Քաղաքականություն

Պատահարներ