Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ

Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, զրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսից։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

 

«Օրը սկսելու հիանալի նորություն. Ադրբեջանի նախագահի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։

Տասնամյակներ շարունակ այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ աշխատելուց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտքը մերժելուց հետո, արդարությունը վերականգնվեց», - գրել է դեսպանը։

Քաղաքականություն

Պատահարներ