ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները Խերսոնում են. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումնեըր Խերսոնում են՝ հայտարարել Ուկրաինայի նախագահը:

 

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա պատմական օր է: «Մենք Խերսոնը վերադարձնելու գործընթացում ենք»,- նշել է Զելենսկին: Համացանցում էլ հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ տեղի բնակիչները հանդիսավոր կերպով ողջունում են Ուկրաինայի զինված ուժերիստորաբաժանումներին: 

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Դնեպրի արևելյան ափ առանց կորուստների իր ուժերի դուրսբերման ավարտի մասին։ Խերսոնն առաջին խոշոր քաղաքն էր և միակ տարածաշրջանային կենտրոնը, որը ռուսական զինված ուժերը գրավել էին ռազմական գործողությունների ժամանակ: Այնուհետև Ռուսաստանն այս շրջանը Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ հայտարարեց իր տարածք։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Խերսոնը համարել իր տարածքը, իսկ ապագայում մտադիր է հետ գրավել քաղաքը։

 

Անդրադառնալով թեմային՝ Ֆրանսիայի նախագահը Թվիթերում գրել է. «Ողջունում եմ Խերսոնի վերադարձն Ուկրաինա, որը կարևոր քայլ է իր ինքնիշխան իրավունքների լիարժեք վերականգնման ուղղությամբ: Ֆրանսիան ուկրաինացիների կողքին է»:

Քաղաքականություն

Պատահարներ