ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում գրեթե մերկ վիճակում մանկահասակ երեխան փախել է մանկապարտեզից

Կիրովի մասնավոր մանկապարտեզից մեկուկես տարեկան երեխան դայակի անուշադրության հետևանքով գրեթե մերկ դուրս է եկել հաստատությունից։  Բարեբախտաբար, նրան փողոցում նկատել է առաքիչը, ով փրկել է փոքրիկի կյանքը՝ ցրտահարությունից։

Չապաեւայի փողոցի մանկապարտեզի աշխատակիցները չեն էլ նկատել երեխայիբացակայությունը, թեեւ փոքրիկը մոտ մեկ ժամով բացակայել է։

 

Սուրհանդակն ու կողքով անցնող տատիկը նրան տեղափոխել են բնակարան, որպեսզի չսառչի, շտապ օգնություն են կանչել։ Երեխան ողջ է, ապաքինվում է, ծնողները գտնվել են։  Իսկ տեղի բնակիչները հիմա «պատառաքաղներ են սրում» անփույթ մանկապարտեզի համար և նախատեսում են ներգրավել իրավապահներին, որպեսզի նրանք գործ բացեն անփութության և անչափահասին վտանգի տակ թողնելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ