«Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ես Հայաստանի կողմից եմ». ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը:
«Ես խորապես հիասթափված եմ այն փաստով, որ Եվրոպական խորհուրդը թարմ տեղեկատվություն չի տրամադրել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 220 քառ. կմ` կատարելով նաև ռազմական հանցագործություններ, վայրագություններ, խոշտանգումներ»,-ասել է Կաստալդոն:
Պատգամավորը նմանություններ է տեսել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կաստալդոն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և հարձակման է ենթարկվել բռնապետական, ագրեսիվ պետության կողմից: Սակայն, նա նկատել է, որ ԵՄ-ն, աջակցելով Կիևին, այդուհանդերձ միևնույն ժամանակ Ադրբեջանին ընկալում է որպես վստահելի գործընկեր։ Նա դա ճիշտ չի համարել՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը:
«Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ինչը ստանում ենք բոլոր ավտորիտար ռեժիմներից: Միջազգային իրավունքի բացահայտ խախտումները պետք է դատապարտվեն: Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ»,-նշել է Կաստալդոն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ռուսաստանը դեռ չի օգտագործել միջոցների իր ողջ զինանոցը. ամեն ինչ իր ժամանակն ունի». Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքներին...
«Ռուսաստանը սովորական պետություն չէ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. «առանց սահմանափակումների հարձակ...