Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին․ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել․

 

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։

Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»։

 

 

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։

«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու: Մենք չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գտնեն, որ պետք է ընտրել այս խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Վաշինգտոնը, որքան ես պատկերացնում եմ, հասկանում եմ, դա նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, եթե Հայաստանը այդպես է մտածում, լավ, խնդրեմ», - ընդգծել էր Պուտինը։

 

Քաղաքականություն

Պատահարներ